Կիևը երրորդ գիշերը շարունակ ենթարկվել է ռուսական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը երրորդ գիշերը շարունակ ենթարկվել է ռուսական անօդաչուների զանգվածային հարձակման:

Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ օդային տագնապը տևել է վեց ժամ։

Հարձակման հետևանքով տուժել է Դնեպրյան շրջանը․ բնակելի շենքերից մեկում կոտրվել են պատուհանները։

Հարվածներ են եղել նաև Խարկովի ուղղությամբ, այնտեղ լսվել է ավելի քան 10 պայթյուն։ Հարվածի հետևանքների մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա։

Զապորոժիեի շրջանի Յուրկովկա գյուղում երկու մարդ է վիրավորվել։ Խմելնիցկիի շրջանում վնասվել են մասնավոր տներ և ձեռնարկություններ, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Սումիի իշխանությունները մայիսի 24-ի երեկոյան էին հայտնել հրետակոծության և շարունակվող տարհանման մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «լրիվ խելագարվել է»՝ նախազգուշացրել Ռուսաստանի «կործանման» մասին