Կիևի հետ նոր բանակցությունների ժամկետները կհրապարակվեն առաջիկայում. Լավրով

Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները կհրապարակվեն մոտ ապագայում, այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Կիևին ուղղված Մոսկվայի հիմնական նախապայմաններն անփոփոխ են։

«Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ մենք պնդում էինք, որ Ուկրաինան չեղարկի [ռուսաց լեզվի կիրառումը սահմանափակող] խտրական օրենքները։ Դա մենք շարունակելու ենք անել նաև բանակցությունների հաջորդ փուլում, որոնց ժամկետների մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում»,-նշել է Լավրովը՝ դիմելով Անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ համաժողովի մասնակիցներին։

Լավրովը նաև ասել է, որ Մոսկվայի առանցքային պահանջներից մեկը շարունակում է մնալ «Ուկրաինայի չեզոք կարգավիճակը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը. WSJ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժնևում կարող է տեղի ունենալ Թրամփ-Զելենսկի-Պուտին հանդիպում. Քելլոգ