Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Երևան, այսօր խորհրդարանում հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցի կոնկրետ ժամկետ չի նշել, ընդգծել է միայն, որ Երևանի և Թեհրանի միջև երկխոսությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով, և փոխայցելությունները շարունակական բնույթ են կրում։
Փեզեշքիանը ապրիլի վերջին մեկնել էր Բաքու, պնդել, թե Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, միաժամանակ հորդորել տարածաշրջանային հարցերը կարգավորել տարածաշրջանային երկրներով։
«Մենք չպետք է թույլ տանք, որ այլոք մեզ միմյանց դեմ հանեն», - ասել էր նա Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է», - Բաքվում հայտարարել է Իրանի նախագահը