Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է պետական պաշտոնը թողնելու որոշման մասին։
«Քանի որ իմ՝ որպես կառավարական հատուկ ծառայողի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ անարդյունավետ ծախսերը կրճատելու ինձ տրված հնարավորության համար», - X-ում գրել է Մասկը։
Գործարարը հավելել է, որ կասկած չունի իր ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) «առաքելության» ապագայի հարցում։ Մասկի համոզմամբ՝ այդ կառույցը «ժամանակի ընթացքում միայն կամրապնդվի՝ դառնալով կառավարության կենսակերպ»։
Անցած ամիս Մասկը հայտարարել էր, որ իր գլխավորած դեպարտամենտի ջանքերով խնայվել է 160 միլիարդ դոլար, մինչդեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստանում էր մինչև 2 տրիլիոն դոլար խնայելու ծրագրերի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ The Washington Post․ «Մասկը մտածում է հրաժարականի մասին»