Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և քննարկել Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Ըստ հաղորդագրության՝ նրանք նաև քննարկել են Սիրիայի թեման։

Երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ։

Ռուսաստանը փաստացի հրաժարվել է ընդունել առանց նախապայմանների հրադադար հաստատելու Ուկրաինայի առաջարկը: Փոխարենը առաջարկել է ռազմաճակատի մի քանի հատվածներում կրակը դադարեցնել 2-3 օրով՝ զոհվածների մարմինները դուրս բերելու համար:

Ուկրաինայի նախագահը ռուսական պատվիրակությանն «ապուշ» է անվանել, ապա ԱՄՆ-ին կոչ արել նոր պատժամիջոցներ սահմանել, որպեսզի Ռուսաստանին ստիպի համաձայնել հրադադարին: