Մատչելիության հղումներ

Պեսկովը հաստատել է՝ նախօրեին Ղրիմի կամրջի մոտ պայթյուն է տեղի ունեցել


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է՝ նախօրեին Ղրիմի կամրջի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հավելելով, որ կամուրջը վնասներ չի կրել։

«Պայթյուն իսկապես է տեղի ունեցել, ոչինչ չի վնասվել։ Կամուրջը գործում է», - ասել է Պեսկովը՝ առանց հավելյալ մանրամասների։

Ուկրաինայի ԱԱԾ-ն երեկ տարածած հաղորդագրությամբ պնդել է, որ պայթյունը լուրջ վնաս է հասցրել կամրջին, որն այժմ փաստացի «վթարային վիճակում է»։

Ղրիմի (Կերչի) կամուրջը կառուցվել է թերակղզին Ռուսաստանի կողմից բռնակցվելուց հետո։ Ուկրաինայի իշխանություններն այդ կամրջի կառուցումը անօրինական են համարում և օրինական ռազմական թիրախ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG