Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ընը Շոյգուի հետ հանդիպմանն անվերապահ աջակցություն է խոստացել ՌԴ-ին


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չորեքշաբթի հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է KCNA պետական լրատվական գործակալությունը։

Հաղորդման համաձայն՝ Կիմը խոստացել է անվերապահ աջակցություն Ռուսաստանի դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում, ինչպես նաև այլ միջազգային խնդիրներում։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 2024 թվականին մոտ 12 հազար, այս տարի էլ ՝ 3 հազար հյուսիսկորեացի զինվոր է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Սեուլի տվյալներով՝ հյուսիսկորեական կորուստները կազմել են մոտ 4,700 մարդ, այդ թվում՝ 600 զոհ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG