Մատչելիության հղումներ

Կայծակից մահացած զինվորը 20 օրից պիտի զորացրվեր


Կայծակնահարության հետևանքով երեկ մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Տաշիր համայնքից էր: Ծառայում էր Սյունիքի մարզում և 20 օրից պետք է զորացրվեր:

Տաշիրի թիվ մեկ հիմնական դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Առաքելյանը , որ Նարեկի դասղեկն է եղել, «Ազատությանը» պատմեց, որ զինծառայողը մեծացել է սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքում, մայրը միայնակ է մեծացրել երկու որդիներին:

«Նարեկի կրտսեր եղբայրը՝ Արգամը, տեսողության խնդիր ունի, հաշմանդամություն, և մայրը մեծ դժվարություններ էր կրում՝ սպասելով Նարեկի վերադարձին»,- պատմեց Օֆելյա Առաքելյանը:

Զինծառայողի հոգեհանգիստը վաղն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG