«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի», - իր ֆեյսբուքյան էջում այսօր ևս գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ «այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։
Նախօրեին Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադառնալով «վարչապետի հրահրած հակաեկեղեցական ամոթալի արշավին»՝ հայտարարություն է տարածելև նշել. - «Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում»։
Իշխանություն - եկեղեցի լարվածության այս նոր փուլը սկսվեց , երբ վարչապետը կառավարության անցած նիստում պնդել էր, թե եկեղեցիները՝ «չուլանացված են»: Նրան արձագանքեցին մի քանի բարձրաստիճան հոգևորականներ, ինչին էլ հետևեցին վարչապետի գրառումները հոգևորականների կուսակրոնության մասին: Երեկ էլ Փաշինյանն իր էջում անգամ կաթողիկոսի կուսակրոնության ուխտն է քննարկման առարկա դարձրել: